Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է

Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է
15.04.2023 | 22:35

Մի կողմ թողնենք մեր իրավիճակում անսովոր մեծ շուքով մրցաշարի բացման արարողությունը, բայց իրեն միջազգային ահաբեկչական բանդայի կարգավիճակ շնորհած պետության դրոշը այրելը առանձնակի համազգային աղետի վերածել, անգամ ընդհանրապես քննարկման նյութ դարձնել պետք չէ: Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը և այլ տգեղ սադրանքները: Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է, ինչի գրավականը կամքն է, սթափ, իրական քայլերը, ոչ թե կենցաղային-սիրողական մտածումները ..

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ